Օձի կաշի ու ադամանդներ. Ռիհաննան կրկին ապշեցնում է
Էպատաժային երգչուհին միջոցառման է ներկայացել օձի կաշվի տպագրությամբ զգեստով:
Ռիհաննան ներկա է գտնվել Ավստրալիայում կայացած Fenty Beauty by Rihanna երեկույթին: Միջոցառմանը մասնակցելու համար շոուբիզնեսի աստղը ընտրել էր շատ հանդուգն զգեստ:
Նրա ընդգծող զգեստը, գլխարկն ու վերարկուն Versace նորաձևության տնից էին:
Իր տեսքը երգչուհին լրացրել էր Louboutin բրենդային կոշիկներով և մի քանի ադամանդե զարդերով Chopard-ից: