Վալերիյ Օսիպյանը՝ Փաշինյանի հանրահավաքի օրը մեքենաներ վնասելու մասին
Հայտարարություններ եղան, որ դեպքեր են եղել, երբ մեքենաների ապակիներ են վնասել, ոստիկանությունը, սակայն, նման ահազանգեր չի ստացել: Այդ մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե հանրահավաքի օրը միջադեպեր գրանցվե՞լ են:
Օսիպյանը պարզաբանում տվեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին և ասաց, որ նա հրաժարվել է ոստիկանություն գնալուց. «Բարձրաձայնվեց նաև, որ Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ ոչ համաչափ գործողություններ են իրականացվել: Արաբկիրի բաժնի հետաքննության գծով բաժնի պետի տեղակալն անձամբ կապ է հաստատել և ճշտել է, որ որևէ խնդիր չի տեսնում, այդ ամենը մի փոքր չափազանցված է: Նա հրաժարավել է ոստիկանություն գալ և խնդրել է այդ հարցով չանհանգստացնել»,- նշեց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է մեքենաներ վնասելու մասին տեղեկություններին, ապա, Օսիպյանը շեշտեց, որ որևէ քաղաքացի չի ահազանգել, որ իր մեքենան վնասվել է, բացի դրանից, նա հղում արեց արեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի խոսքին. վերջինս ևս հաստատել է, որ նման բան չկա: