ՔՊ-ն չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը՝ Հրազդանի ավագանու ընտրություններում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ-ն չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը՝ Հրազդանի ավագանու ընտրություններին: Նա, մասնավորապես, գրել է.
«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։
Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»։