Աղբի մեջ կորած Երևանս (լուսանկարներ)
Այս լուսանկարները NEWSPRESS.am-ը նկարել է Երևանի տարբեր թաղամասերում. նկարներ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից, Կենտրոն, Արաբկիր և էրեբունի թաղամասերից: Մայրաքաղաքում գոյացող այս աղբակույտերի հարցը դեռևս լուծված չէ:
Ու թեև Երևանն այսօր դեռ պաշտոնապես չի անցել նոր քաղաքապետի ղեկավարության ներքո, սակայն հարկ ենք համարում նկատել, որ աղբահանության խնդիրն այն հրատապներից է, որը սպասել չի կարող, քանի որ զբոսաշրջիկների առաջին տպավորությունները ձևավորվում են քաղաքի արտաքին տեսքի ու մաքրության շնորհիվ, իսկ աղբն ու գարշահոտությունը քաղաքակիրթ երկրներին վայել չէ...