Հայտնի երգիչը տեղափոխվել է հիվանդանոց․ պատճառը մեծ քանակությամբ կծու չիպսերն են եղել
Հիփ-հոփ կատարող Դիեգո Լինոսը, ով հայտնի է Lil Xan անունով, հայտնվել է հիվանդանոցում՝ չափից շատ կծու չիպս ուտելու հետևանքով:
22-ամյա ռեպերը լուսանկար էր հրապարակել շտապ օգնության մեքենայից և շտապել նշել, որ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը թմրանյութերը չեն, այլ՝ կծու չիպսերը:
Լինոսի խոսքերով՝ նա միանգամից մեծ քանակությամբ կծու չիպս է կերել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է: