Սպանություն Մադագասկարում․ սպանվել է ամերիկացի դիվանագետ
Պաշտոնական Վաշինգտոնը հաստատել է շրջանառվող լուրերը, որ Մադագասկարի մայրաքաղաքում ամերիկացի դիվանագետ է սպանվել: Սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ամերիկացի դիվանագետի մարմինը հայտնաբերել են Անտանանարիվուում գտնվող իր տանը, սակայն չի հայտնվում նրա ինքնությունը:
Ամերիկյան քննչական խումբը համատեղ աշխատում է Մադագասկարի քննիչների հետ՝ պարզելու սպանության պատճառները և հանգամանքները: Այլ մանրամասներ չի հայտնվում: