Մեսսիի ու Ռոնալդուի դարաշրջանն ավարտվեց․ Լուկա Մոդրիչը՝ 2018 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Երեկ պարզ դարձավ FIFA-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Թեկնածուները երեքն էին․ Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչն ու Մոհամմեդ Սալլահը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լուկա Մոդրիչը, ում դեռ աշխարհի առաջնությունից հետո համարում էին տարվա լավագույնը։
Ընդգծենք, որ վերջին տարիների համեմատ այս ցուցակում չկար Լիոնել Մեսսիի անունը։