Անգլիական հայտնի ակումբի ֆուտբոլիստը` սկանդալի առաջ․ նա 1 ամսվա մեջ 3 երեխա է ունեցել 3 տարբեր կանանցից
Միացյալ Թագավորությունում սկանդալ է ծագել ֆուտբոլիստ Սեյդու Բերահինոյի շուրջ։ «Ստոկ Սիթի» ակումբի հարձակվողը աչքի է ընկել իր ոչ սպորտային ռեկորդով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ֆուտբոլիստը մեկուկես ամսվա մեջ 3 անգամ հայր է դարձել և նրա երեխաներին լույս աշխարհ են բերել 3 տարբեր կանայք։ Ֆուտբոլիստի առաջնեկը ծնվել է նրա նախկին հարսնացու Ստեֆանյա Քրիստոֆերից։ Մոտ մեկ ամիս հետո նա դուստր ունեցավ բուժքույրից, ում անունը դեռ անհայտ է։
Երկու օր առաջ էլ ծնվել է ֆուտբոլիստի երկրորդ դուստրը՝ մոդել Չելսի Լավլեյսից։
Այժմ Բերախինոն և նրա փաստաբանները բանակցում են աղջիկների հետ և պարզում, թե բոլոր երեխաներն իրո"ք իրենից են: Պատմությունն ակտիվորեն քննարկում է համացանցում: