Խոշոր ահաբեկչություն՝ Իրանում զորահանդեսի ժամանակ. շուրջ 10 զոհ և վիրավոր
Այսօր Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի է ունեցել խոշոր ահաբեկչություն: Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից:
Զորահանդեսի ժամանակ ահաբեկիչները կրակ են բացել, ինչի հետևանքով զոհվել է 9 զինվորական և 2 լրագրող: Նշվում է, որ մոտ 20 վիրավոր կա, ովքեր հոսպիտալացվել են:
Ընդգծենք, որ ահաբեկիչներից 2-ը ևս սպանվել են: Տուժածների մեջ պաշտոնատար անձինք չկան: Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: