Դոպինգից մինչև բարեգործություն․ 7 փաստ՝ Մարիա Շարապովայի մասին, որ քչերին է հայտնի
Ռուս մարզուհի Մարիա Շարապովան, ով եղել է աշխարհի առաջին ռակետներից, մինչ օրս շարունակում է մնալ սպորտում ամենաքննարկվող կանանցից մեկը։ Ներկայացնում ենք 7 փաստ Մարիա Շարապովայի մասին, որ քչերին է հայտնի։
1․ Ժամանակին Մարիա Շարապովան կարճատև հարաբերություններ է ունեցել «Maroon 5» փոփ-ռոք խմբի մենակատար Ադամ Լևինի հետ:
2․ Շարապովան ֆինանսավորում է Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից տուժած մարդկանց ընտանիքներին:
3․ 2009 թվականին Շարապովան եղել է ամենահարուստ ռուս մարզիկը:
4․ Իր հարցազրույցներից մեկում Մարիան նշել է, որ ունի մեծ ոտքեր ու կրում է 43 համարի կոշիկ:
5․ Թենիսի կորտում Մարիա Շարապովայի բղավոցի ուժգնությունը հավասար է ռեակտիվ ինքնաթիռի շարժիչ ձայնին:
6․ Մարիան սիրում է կրել Nike ապրանքանիշի մարզահագուստը:
7․ Դոպինգ օգտագործվելու համար Մարիա Շարապովան որակազրկվել է: