ԱՄՆ-ում ձերբակալվել է 4 մարմնավաճառներին սպանած տղամարդը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Մեքսիկայի հետ սահմանում աշխատող սահմանապահը, ով կասկածվում է չորս մարմնավաճառների սպանության մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրա հանդեպ հետախուզում էին հայտարարել այն բանից հետո, երբ կանանցից մեկը, ում վրա նա հարձակվել էր, ողջ էր մնացել ու փախուստի դիմել:
Խուան Դևիդ Օրտիսը, ով տասը տարի աշխատել էր որպես սահմանապահ, փորձել է փախուստի դիմել, սակայն հայտնաբերվել է ու ձերբակալվել: Սպանված երկու կանանց մարմինները հայտնաբերվել էին սեպտեմբերի սկզբին, այնուհետև մի քանի օր անց ևս երկու կնոջ մարմին էր հայտնաբերվել: