«Չի բացառվում, որ Գերմանիան նույնպես մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին». Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի բացառվում` Գերմանիան Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մասնակցություն ունենա Սիրիայի դեմ կատարվելիք ռազմական գործողություններին:
Նրա խոսքերով` իրենք պատրաստ են մասնակցել Սիրիայում ռազմական գործողությունների, եթե իրենց դաշնակիցները դրա կարիքն ունենան:
Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ սիրիական գրոհայինները պատրաստվում են տեղեկատվություն տարածել, իբր` Սիրիական բանակը Իդլիբում քիմիական զենք է օգտագործել, որով էլ առիթ կտան դաշնակից պետություններին ավիահարվածներ իրականացնել Սիրիական ուժերի դեմ: