2008 թվականի մարտի 1-ին բանակը կրակելու հրաման չի ստացել. Արտակ Դավթյան
Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պնդում է՝ մարտի մեկի դեպքերի մասին ասել է այն ամենը, ինչ գիտեր։ Իսկ այն, ինչի մասին չի խոսել՝ քրեական գործի վարույթում է և չի կարող բարձրաձայնել։
Նա լրագրողների հետ զրույցում հերքեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանն առնչվող հայտարարությունը, թե բանակն իբր կրակել է բնակելի շենքերի վրա։
«Ո՛չ, նման բան չի եղել, բանակը չի կրակել։ Եթե անգամ կրակել են, ապա առանձին մարդիկ: Չի կարելի ամբողջությամբ բանակի մասին խոսել: Նման հրաման չի եղել»,- կտրուկ շեշտեց Դավթյանը:
Նա նաև հերքեց այն տեղեկությունը, թե այդ օրերին, զորքերի տեղափոխման պատճառով, առաջնագիծը «նոսրացել» է։
«Դա այդպես չէ․ աշխատանքը սովորականի պես էր»,- պնդում է Դավթյանը: