«Բարգավաճ Հայաստան»-ի վրա թալան չկա, վստահեք մեզ, տվեք ձեր ուժը՝ Երևանը վերադարձնելու երևանցիներին. Նաիրա Զոհրաբյան (ֆոտո, վիդեո)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածուներն այսօր քայլեցին Դավիթաշենի վարչական շրջանի բակերով:
Քայլերթի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը բարձրախոսով ներկայացրեց Երևանի խնդիրներն ու ԲՀԿ ծրագրերը՝ այդ խնդիրների լուծման հետ կապված: Նա զրուցեց նաև թաղամասի առանձին բնակիչների հետ, լսեց նրանց խնդիրներն ու նկատեց, որ ԲՀԿ-ի ծրագրերը իրատեսական են այնքանով, որ հստակ նշված են անելիքները, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համապատասխան ընկերությունների հետ, ու նույնիսկ կա ֆինանսավորում: Ինչպես Դավթաշենով անցնելիս՝ բնակիչների հետ զրույցում, այնպես էլ ավելի ուշ՝ դավթաշենցիների հետ հանդիպման ժամանակ, ԲՀԿ-ական ավագանու թեկնածուները նշեցին, որ եթե սեպտեմբերի 23-ին երևանցիներն ընտրեն իրենց, ապա արդեն իսկ սեպտեմբերի 24-ին իրենց ծարգրերը կյանքի են կոչվելու:
տեսանյութ