Սաշիկ Սարգսյանի որդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից
ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց։
Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվել էր դեռևս սեպտեմբերի 7-ին և այսօր դատարանը հրապարակեց դատական ակտը:
Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։