Խոշոր հրդեհ՝ Ռիո դե Ժանեյրոյում․ ամբողջությամբ այրվել է Բրազիլիայի ազգային թանգարանը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հրդեհվել է երկրի ազգային-պատմական թանգարանը։ Ավելի քան 20 միլիոն ցուցանմուշ այրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բրազիլիայի ազգային թանգարանն ամբողջությամբ այրվել է։ Թանգարանը համարվում էր երկրի ամենախոշոր գիտական կենտրոններից մեկը։ Հրդեհի հետևանքով այրվել է ամբողջ թանգարանը՝ մոտ 20 միլիոն ցուցանմուշ։
Ինչպես հաղորդում է TACC-ը, հրդեհն առաջացել է թանգարանի փակումից հետո։ Թանգարանում գործող 4 աշխատակիցները հազիվ են կարողացել փրկվել։ Տուժածներ, բարեբախտաբար, չկան։
Թանգարանն ուներ 200 տարվա պատմություն։ Դեռ չեն պարզվել հրդեհի առաջացման պատճառները։