ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Տավուշում ծանոթացել են զինծառայողներին փոխարինած ոստիկանների ծառայությանը (ֆոտո)
Օգոստոսի 28-ին Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ Վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկեցինք ծառայությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է նա: