Ավերված Շուշին` 1920 թվականի կոտորածից հետո (բացառիկ ու արխիվային լուսանկարներ)
Շուշին այն քաղաքներից էր, որը 19-րդ դարավերջին ու 20-րդ դարի սկզբին ոչնչով չէր զիջում Եվրոպայի այդ ժամանակվա առաջատար քաղաքներից։ Սակայն ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ 1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշիի կոտորածը։
Շուշին այն եզակի քաղաքներից է, որը մի քանի անգամ այրվել է։ Այդ ամենից զատ կարելի է նկատել նաև, որ այս քաղաքն ամեն անգամ կոտորվում էր, քանդվում ու կարճ ժամանակ հետո հայի ոգու շնորհիվ նորից վերածնվում։ 1920 թվականի կոտորածի հիմքում կանգնած էր Թուրքիայի հանրապետության բանակն ու նրանց կողմից աջակցություն ստացող ու Շուշիում բնակվող թաթարական ու քրդական խմբավորումները։
Ոճրագործության արդյունքում Հայաստանի մշակութային ամենակարևոր կենտրոններից մեկը հայաթափվեց, քաղաքն ավերվեց, մարդիկ սպանվեցին։ Կոտորածի արդյունքում սպանվեց ավելի քան 20 հազար մարդ։
Արխիվներում պահպանվել են բացառիկ լուսանկարներ, որոնցում Շուշին է՝ կոտորածից հետո։
Լուսանկարները NEWSPRESS.am-ին տրամադրել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը։