Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Հասարակություն

Գործարարի մահափորձի մեջ մեղադրում են պատգամավոր Աշոտ Արսենյանին. վարչապետը լուռ է, իսկ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավարը փորձում է քողարկել (տեսանյութ)

Հուլիսի 27-ին՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ հայ գործարարներից մեկի հետ, ով պատրաստակամություն հայտնեց 3 միլիարդ ներդրում կատարել Հայաստանում: Իսկ ավելի կոնկրետ՝ հայ գործարար Մուրադ Մուրադյանին ներկայացրեց հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Նա վառ գույներով ու դրական բոլոր որակումներով պատմեց, թե ինչ լավ մարդ ու գործարար է իր «ընկեր Մուրադը», հետո խոսքը փոխանցեց նրան. «Մուրադ ջան, դու ասա...»: Մուրադյանն էլ սկսեց պատմել, որ 20 տարի հալածվել է ՀՀ իշխանության կողմից, որ հայրենիքում իր բիզնեսը ձեռքից խլել են, մահափորձ են կատարել իր նկատմամբ և որ ինքը պարզապես հազիվ է գլուխն ազատել՝ հալածանքների չենթարկվելու համար: Նա նշեց նաև, որ այսքան ժամանակ սպասել է, թե երբ է երկրում իշխանությունը տապալվելու: Ու հիմա, երբ այն տապալվեց, պատրաստ է վերադառնալ ու ներդրում կատարել, եթե Փաշինյանն իրեն այդ հնարավորությունը տա:  

Փաշինյանն, իհարկե, խոստացավ պարզել, թե ինչո՞ւ է հայ գործարարը հետախուզման մեջ՝ սեփական երկրում: Պարզեց, թե ոչ, այդպես էլ այդ մասին չհրապարակվեց, բայց գործարարին հրավիրեց Հայաստան, իսկ դրանից մի քանի օր անց, Մուրադ Մուրադյանը վերադարձավ Պետերբուրգ և ձերբակալվեց:

Թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ու թե ինչո՞ւ Հայաստան կատարած այցելությունը «ողբերգական» ավարտ ունեցավ Մուրադյանի համար, թերևս կիմանա ինքը՝ Մուրադյանը, հնարավոր է նաև Փաշինյանն ու, իհարկե, իրավապահները, ում Փաշինյանը հանձնարարել էր փորփրել Մուրադյանի անցյալը և ջրի երես հանել իրականությունը:

Ասում են՝ Վայոց ձորի Գետափ գյուղի բնակիչ Մուրադ Մուրադյանը ներգրավված է եղել տարբեր խարդախությունների մեջ.

Ասում են՝ Մուրադ Մուրադյանը մարդկային իր տեսակով և հանցավոր գործելաոճով ներգրավված լինելով տարատեսակ քրեական պատմությունների մեջ՝ Սանկտ Պետերբուրգում ենթարկվել է հարձակման, որի համար իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործով կատարված քննությամբ բացահայտվել են նրա սպանության պատվիրատուները: 

Ասում են՝ Մուրադ Մուրադյանի նկատմամբ 2003 թվականին մահափորձ է կատարել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը (վերջինս արձագանքել է այս մեղադրանքին՝ հայտարարությամբ)...

Մի խոսքով՝ թե ով է ում նկատմամբ մահափորձ իրականացրել, ով է իրականում ավելի հանցագործ ու խարդախ և, թե ինչու են կալանավորել Մուրադ Մուրադյանին, կպարզվի արդեն սկսված նախաքննությունից հետո:

Այստեղ այլ հարց է առաջ գալիս. միթե՞ Նիկոլ Փաշինյանի կամ հենց Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավարի Մկրտչյանի համար այս ամենը հայտնություն էր և նոր պետք է պարզեին, թե ինչո՞ւ է 20 տարի Մուրադյանը հետախուզման կամ հետապնդման մեջ, և ինչո՞ւ է, ասենք, պատգամավոր Աշոտ Արսենյանը փորձել սպանել նրան:

NEWSPRESS.am-ի այս հարցադրումն անկեղծ զարմացրեց Կարեն Մկրտչյանին.

«Ինձ համար բացահայտում էր... ես չգիտեի, որ նման բաներ կան.. սպասենք հետաքննության արդյունքին՝ տեսնենք՝  ի՞նչ է եղել»,-ասաց Մկրտչյանը:

-Մի՞թե այդքան տարի լինելով Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ և հայտնի գործարար՝ երբեք Ձեզ չի հետաքրքրել, թե՞ ինչպես է Մուրադ Մուրադյանը հայտնվել այդ քաղաքում և ինչո՞ւ են հետապնդում նրան:

-Ինքը եկել է 1998 թվականին և ասում էր, որ իրեն հետապնդում են, որոշ բաների տեղյակ եմ, բայց կոնկրետ չգիտեմ՝ ինչի: Փաստաթղթեր է ցույց տվել, ասել, որ մեղավոր չէ, դե ես էլ հավատացել եմ՝ լսելով իրեն: Մենք այդքան մտերիմ չենք...

-Բայց վարչապետի մոտ նրա մասին խոսելիս ասացիք, որ Մուրադյանը Ձեր ընկերն է:

«Չէ,նա իմ ընկերը չէ... այսինքն՝ ասել եմ, որ ընկեր է, ինչ ասել՝ ասել եմ, բայց մարդն ինձ ասում է՝ 20 տարի հետապնդման մեջ է, անարդար վիճակի մեջ, ես էլ որոշեցի օգնել նրան ու ներկայացնել այդ մարդուն վարչապետին, որպեսզի նա լսի խնդիրը: Դա իմ լիազորությունների մեջ չէր, բայց ուզեցի օգնել, իմ առաքելությունը միայն ներկայացնելն էր։

-Վարչապետը հանձնարարեց ՀՀ պատկան մարմիններին անմիջապես պարզել, թե կոնկրետ ի՞նչ խնդրի համար է հետապնդման մեջ Մուրադյանը. Դո՞ւք արդեն տեղյակ եք, գիտե՞ք, թե ի՞նչ փուլում են այդ ուսումնասիրությունները, և ի՞նչ արդյունքներ կան:

-Չէ', չէ', չէ'... տեղյակ չեմ, տեղյակ չեմ. ես Մուրադին Հայաստանից վերադառնալուց հետո էլ չեմ տեսել. լսո՞ւմ եք ինձ. նա գնաց Հայաստան, հետո վերադարձավ, բայց ես նրան չեմ տեսել մինչև կալանավորումը:

-Մուրադ Մուրադյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել ո՛չ միայն Հայաստանում, այլև ձեզ մոտ՝ Պետերբուրգում, Ձեզ մտածելու տեղիք չի՞ տվել:

-Չէ դե, ի՞նչ պետք է մտածեինք: Լսել ենք, որ Սաքոյին են սպանել, շատ լավ խելոք տղա էր, ու ասում էին, որ ուզել են իրեն սպանել. էդքանը: Ես չգիտեմ՝ դա որքանո՞վ է ճիշտ. էքսպերտիզա պետք է լինի...։

-Պարո՛ն Մկրտչյան, փաստորեն Դուք վարչապետին ներկայացնելիս՝ Մուրադյանի մասին լրիվ դրական արտահայտվեցիք, իսկ այսօր Ձեր պատասխաններում կարծես հետքայլ է նկատվում: Դուք երաշխավորեցիք նրա համար. ինչպե՞ս կարող էիք երաշխավորել, երբ, ինչպես Դուք եք այսօր ներկայացնում, նրա մասին ոչինչ չգիտեիք:

-Ես հետ չեմ կանգնում իմ ներկայացնելու ձևից, բայց ես չեմ կարող երաշխավորել... իմ միսիան ես կատարել եմ՝ ներկայացրել եմ նրան, իմ գործը արել եմ, հիմա մնացածը թո՛ղ մասնագետներն անեն՝ տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել։

Կարեն Մկրչյանը նաև չի կարծում, թե այս ձերբակալությունը կապված էր գործարարի՝ Հայաստան կատարած այցելության հետ. «Հայաստանի հարցերը լուծվում են Հայաստանում, իսկ Ռուսաստանինը՝ Ռուսաստանում»,-ասաց Մկրտչյանը: