Որոնք են այս մրցաշրջանի 10 ամենագեղեցիկ ֆուտբոլային մարզաշապիկները
Իսպանական հայտնի MARCA սպորտային պարբերականը հարցումներ է անցկացրել պարզելու համար, թե որոնք են 2018-2019 մրցաշրջանի ամենագեղեցիկ ֆուտբոլային մարզաշապիկները։ Այս մասին հաղորդում է milanac.ru սպորտային պարբերականը։
Հարցումների արդյունքում բրազիլական «Պալմեյրաս» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են իսպանական «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն։
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև իտալական «Միլան»-ի, «Յուվենթուս»-ի ու «Ինտեր»-ի մարզաշապիկները։