Դրամ արժեզրկվել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 480.95 դրամ՝ աճելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 563.82 դրամ (աճել է 1.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.83 դրամ (աճել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.71 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 239.52 դրամ, ոսկի՝ 18,923.5 դրամ, պլատին՝ 12,772.36 դրամ: