ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է լեգենդար գեղասահորդուհի Իրինա Սլուցկայային (տեսանյութ)
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, ռուս լեգենդար գեղասահորդուհի, Մոսկվայի տարածաշրջանային դումայի պատգամավոր Իրինա Սլուցկայային:
ՀԱՕԿ նախագահը բարձր է գնահատել Իրինա Սլուցկայայի թողած ժառանգությունը համաշխարհային սպորտի պատմության մեջ՝ ընդգծելով, որ դա ոգեշնչման հրաշալի օրինակ է երիտասարդ մարզիկների համար:
Ռուս հռչակավոր մարզուհին ասել է, որ անչափ տպավորված է մարզաշխարհի նկատմամբ ՀԱՕԿ նախագահի ցուցաբերած հոգատար վերաբերմունքից: Նրա գնահատմամբ՝ այդպիսի անձնվեր գործունեությունն է, որ բարձրացնում է Հայաստանի վարկանիշը համաշխարհային սպորտում:
Մանրամասները՝ տեսանյութում