Այս տղան չի ծերանում․․․․ Զլատան Իբրահիմովիչը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Մինչ ֆուտբոլային աշխարհը կենտրոնացած է «Յուվենթուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի վրա, ԱՄՆ-ում փայլում է մի տղա, ում Եվրոպայում համարում են արդեն ծեր։ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է գրավել Ամերիկան։
MLS-ի հերթական տուրում «Լոս Անջելես Գելեքսին» մրցել է «Օռլանդո Սիթիի» հետ ու հաղթել 4-3 հաշվով։ Հանդիպմանը փայլել է լեգենդար շվեդը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել ու հաղթանակ պարգևել իր թիմին։
Հավելենք նաև, որ MSL-ի ընթացիկ խաղարկությունում Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 17 հանդիպման և դարձել է 15 գոլի հեղինակ: