էսքան ասում եմ, գիտեք կատա՞կ եմ անում, գնում նորից կաշառք եք տալիս. Փաշինյանը՝ զորակոչի ոլորտի չարաշահումների մասին (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցը ուսումնասիրվում է ոստիկանությանց, գլխավոր դատախազության ևԱԱԾ կողմից: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ճնայած իր վազում կոչերին ու հորդորներին այսօր էլ դեռզորակոչի ոլորտի հետ կապված չարաշահումներ կան:
«Զարմանալին այն է, որ այսքան քաղաքական հայտարարություններ եմ անում, էսքան ասում եմ, ձեզ թվում ա կատա՞կ եմ անում, չե՛մ հասկանում: Էդքանից հետո գնում, պայմանավորվում, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, ձերբակալվում են, հետո ասում են՝ վայ, էս ինչ եղավ»,-ասաց Փաշինյանը՝ մեկ անգամ ևս հայտարարելով, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում