Շարունակելու եմ աջակցել սիրիահայերի խնդիրների լուծմանը. Ծառուկյանը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպանին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Սիրիացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանում սիրիահայերի խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու և սիրիացի գործարարների հետ մեր երկրում համատեղ բիզնես նախագծեր իրականացնելու համար:
ԲՀԿ նախագահը վերահաստատել է հայ-սիրիական հարաբերությունների խորացմանն ու նոր նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը: