Կիևյան կամրջից մոտ 50-ամյա տղամարդ է ցած նետվել. նրա դիակը դուրս են բերել Հրազդան գետից (ֆոտո)
Հուլիսի 23-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի (արական սեռի, մոտ 50 տարեկան):