Նոր հարված Ճապոնիային․ շոգ եղանակի պատճառով զոհվել է 13 մարդ
Վերջին տվյալներով Ճապոնիայում մահացել է 13 մարդ, որոնց մահվան պատճառ է հանդիսացել շոգ եղանակը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Արևահարությունը դարձել է 13 մարդու մահվան պատճառ։ Վերջին օրերին Ճապոնիայի տարածքում օդի ջերմաստիճանը հասել է 35 աստիճան տաքության։ Մի քանի քաղաքներում՝ այդ թվում Կիոտոյում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճան տաքության։
Բժիշկները նշում են, որ երկրի բնաչկության մեծ մասը հոսպիտալներում է։ Նրանք նշում են նաև, որ հոսպիտալացվում են ոչ միայն մեծահասակները, այլև դպրոցականները։
Նշվում է նաև, որ առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը չի նվազի 35 աստիճանից։ Երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ օրվա շոգ ժամերին մարդիկ տանից դուրս չգան։