Նա հասել է մի բարձրության, որ յուրաքանչյուրի երազանքն է․ պարարվեստի վարպետ Արթուր Գասպարյանի 25 տարվա հետագիծը (տեսանյութ)
Արդեն 25 տարի Արթուր Գասպարյանը հայ պարարվեստի նվիրյալն է։ Նա յուրաքանչյուր օր ապացուցում է, որ տարիների անցած ճանապարհն ու կենսափորձն իզուր չի եղել։ Նրան պարարվեստի վարպետ դառնալու գործում օգնել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանը։
Արթուր Գասպարյանը հյուրախաղերի է մեկնել նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի հետ։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է Արթուր Գասպարյանի անցած ճանապարհի մասին պատմող տեսանյութ։