Ալիևի պահանջով դրվում է մեր բանակի կազմալուծման հիմքը, որ միայն սահմանապահներ լինեն. Դանիելյան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանն ու Ավետիք Չալաբյանը կոչ են անում վաղը կեսօրին Երևանում դիմավորել Բագրատ սրբազանի առաջնորդած երթը (տեսանյութ)Մենք կանգնում ենք շարժման շարքերում, սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է. հայտարարությունՀարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԱվազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռիում․ կալանավորվել է նրա համադասարանցինՀնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն ՋուլֆալակյանԷդգար Ղազարյան. Պատի տակ մնացած Վաղոն
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)
Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներըԴեպի Երևան քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով (տեսանյութ)Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Պեսկով Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Վլադիմիր ՄարտիրոսյանԻնչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր (տեսանյութ)
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդն իր զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (լուսանկար)ՔՊ-շչիկները, իրենց պարագլխի շուրթերով, փորձում են ձևակերպել Հայաստանի արժեքային նոր համակարգ, իրենց պետական հանցագործությունները դրանցով քողարկելու համար. քաղաքագետՍերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում դպրոց չհաճախած երեխաները կընդունվեն միանգամից 2-րդ և 3-րդ դասարաններ. ԿԳՄՍՆ-ն հայտնում է փոփոխությունների մասինԷջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվելԿանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդՀայ ժողովուրդն այսօր իր գոյության իրավունքը պաշտպանելու հրամայական ունի ու ոտքի է կանգնել՝ վստահելով, համախմբվելով Հայոց եկեղեցու հոգևոր հայրերի շուրջ. Սեյրան Օհանյան
Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր. Հենրիխ Դանիելյան
ԱՄՆ-ում խոսել են Զելենսկու դեմ մահափորձի մասինԲուժաշխատողներին կստիպեն պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնել
«Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե ՀովհաննիսյանՀՀ–ն կողմ է փողերի լվացման դեմ պայքարին
Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ
Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ՄիքայելյանՇարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետԱՄՆ-ի կողմից Իսրայելին սպառազինությունների մատակարարումը դադարեցված է
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 (տեսանյութ)Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոցԱզգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս ՄարտիրոսյանԳյումրիից երթ է սկսվում Երևան․ ՈւՂԻՂՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴՄբապեն աչքերը փակել է և հեռացել, երբ լրագրողը նրան «Ռեալի» մասին հարց է տվելՄայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1...-2 աստիճան ցուրտԽաբե՞լ են, թե՞ ճնշել․ «Հրապարակ»Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթը Չարենցավանից կուղևորվի Աբովյան«Խենթ Երիտասարդ» ՀԿ-ն այսօր՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըԻսրայելը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանին2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Վազող տողեր

Մեղադրանք է առաջադրվել Սաշիկի որդուն՝ Հայկ Սարգսյանին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու նպատակով։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: