Հարցաքննություն՝ առանց փաստաբանի. Վահագն Հակոբյանի խոսքով՝ ոտնահարվել է Վյաչեսլավ Հարությունովի իրավունքը (տեսանյութ)
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին առաջադրված մեղադրանքի գործով տուժող ճանաչված՝ Վյաչեսլավ Հարությունովն այսօր հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննման: Այդ մասին գրում է Slaq.am-ը:
Վարույթ իրականացնող մարմինը սակայն փաստաբան Էմիլ Խաչատրյանին հեռացրել է վարույթից՝ թույլ չտալով ներկա լինել հարցաքնությանը: Այդուհետ տուժողի կինը՝ Լիլիթ Հակոբյանը դիմել է փաստաբան Վահագն Հակոբյանին, որպեսզի նա ստանձնի փաստաբանի առաքելությունը և ներկա լինի իր ամուսնու՝ տուժող Վյաչեսլավ Հարությունովի հարցաքննությանը: Վահագն Հակոբյանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, սակայն նրան նույնպես վարույթ իրականացնող մարմինը մերժել է: Այնուամենայնիվ փաստաբան Վահագն Հակոբյանի խոսքով Քննչական ծառայությունում նախ պետք է թույլ տային ինքը հանդիպեր տուժողին:
Մանրամասները՝ Slaq.am-ի տեսանյութում