Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն
Մշակույթ

Մակունցը խոսում է ու «կոտրում կարծրատիպեր», իսկ երիտասարդները լռում են ու կատարում աշխատանք․ Օպերայի խայտառակությունը վերանում է (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ը մի քանի անգամ անդրադարձել է Օպերայի տարածքում տիրող խայտառակությանը։ Այդ տարածքում այդպես էր իշխանափոխությունից առաջ, այդպես է նաև հիմա։ Ոչինչ չի փոխվել։ Հատկանշական է, որ համացանցում նույնպես մի շարք անհատներ բարձրաձայնում են, որ Մշակույթի նորանշանակ նախարարը պետք է այս հարցին լուծում տա։ Նախարարությունն այդ հարցի հետ կապված դեռ ոչինչ չի արել, իսկ փոխարենը մի քանի երիտասարդներ համախմբվեցին ու շաբաթ առավոտյան Օպերայի բակում գտնվող Հովհաննես Թումանյանի արձանը մաքրեցին։

NEWSPRESS.am-ը զրուցեց համակարգչային գրաֆիկ, նկարիչ Ասյա Մինասյանի հետ, ով համախմբեց մի քանի մարդկանց ու միասին իրականացրեցին մի աշխատանք, որը պիտի իրականացներ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության բաժինը։

«Ուրբաթ երեկոյան, սովորության համաձայն, Ֆեյսբուք սոցիալական ցանցում էի ու կարդացի ընկերներիցս մեկի գրառումն այն մասին, որ Օպերայում մի իսկական խայտառակություն է տիրում։ Եթե անկեղծ լինեմ, ապա Օպերայում շատ քիչ եմ լինում։ Որոշեցի իմ ֆեյսբուքյան բոլոր ընկերներին հերթով նամակ գրել ու հասկանալ, թե ով կգա օգնելու, որ Հովհաննես Թումանյանի արձանի վրայի «աղբանոցը» մաքրենք։ Սա իմ քաղաքն է ու ես պիտի մաքրեմ։ Եթե քաղաքի կենտրոնում այս վիճակն է, ապա պատկերացնում եմ, թե Հայաստանի ծայրամասերում ու մյուս տեղերում ինչ վիճակ է տիրում։ Հավաքվեցինք 3 հոգի, մեր գումարով գնեցինք սպունգներ, մարկեր մաքրող հատուկ հեղուկ ու դույլեր։ Առավոտյան ժամը 06։00-ին հավաքվեցինք Թումանյանի արձանի մոտ ու սկսեցինք մաքրել այն»։

Ասյա Մինասյանն ընդգծեց, որ չէր պատկերացնում, որ այսպիսի խայտառակ վիճակ է․ ծամոններ, ինստագրամյան էջերի խզբզոցներ, հայհոյանքներ, գրառումներ, փակցված թղթեր։ Նա խոսեց նաև, թե առաջիկայում ինչ են ցանկանում անել։

«Աշխատեցինք մոտ 4 ժամ, մաքրեցինք արձանի պատվանդանի մեծ մասը, սակայն դեռ շատ բան մնացել է։ Առաջիկայում ցանկանում ենք ֆեյսբուքյան իվենթ բացել, որպեսզի շարունակենք մաքրել ինչպես Թումանյանի արձանի մի մասը, այնպես էլ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանն ամբողջությամբ, քանի որ այնտեղ ավելի խայտառակ վիճակ է։ Ես հասկանում եմ, որ 2 ամիս է, ինչ իր պաշտոնոմ նստած է Մշակույթի նախարարը ու շատ բան պահանջել պետք չէ, սակայն սա այն բանն է, որ պիտի արվի։ Դա նման է այն իրավիճակին, որ ես խոհարար եմ մի ռեստորանում ու ասում եմ, որ ուտելու ոչինչ չեմ պատրաստելու։

Մշակույթի նախարարությունում կա համապատասխան բաժին, որտեղ պետք է զբաղվեն այս հարցով։ Միգուցե նրանք ինչ-որ բան անում են, սակայն տեսանելի ոչինչ չկա արված, ուր մնաց, թե խոսենք մեր հանրապետության ծայրամասերում գտնվող հուշարձանների պահպանության մասին։ Իրենց կողմից կա անգործություն, իսկ մեր կողմից՝ փնթիություն»։

Ասյան հավելեց նաև, որ կա նաև դաստիարակության խնդիր, ու ծնողներն իրենց երեխաներին պիտի դեռ մանկուց սովորեցնեն, որ նմանատիպ բաներ չի կարելի անել։ Նա ընդգծեց նաև, որ առաջիկայում պատրաստվում է դիմում-խնդրանքով դիմել Մշակույթի նախարարությանը, որ նրանք առավել մեծ ուշադրություն դարձնեն Օպերային, ինչպես նաև մյուս հուշարձաններին։