Պաշտոնական․ հայտնի է Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը
Փաստացի ԱԱ 2018-ը տապալեց Իսպանիայի հավաքականը։ Իսպանացիները ճամպրուկները հավաքեցին Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Համեստ ու միջակ Ռուսաստանի։ Հանուն արդարության պետք է նշել, որ Իսպանիայի հավաքականը չտպավորեց ոչնչով։ Այնտեղ սերնդափոխություն է տեղի ունենում։ Բացի այդ, կար նաև մարզչական խնդիր։
Արդեն այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ Իսպանիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչը կլինի կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
Կատալոնացի մասնագետը հավաքականը կգլխավորի 2 տարով։ Նա իսպանացիներին կնախապատրաստի Եվրո 2020-ին։ Հավելենք նաև, որ մինչ այս պահը Էնրիկեի ապագան կապում էին Լոնդոնի «Չելսիի» հետ։