Այս անգամ Ռուսաստան-Խորվաթիա հանդիպման հաղթողին գուշակել է Լորդ առյուծը
Ռուսաստանի կենդանաբանական այգիներում շարունակվում են կենդանիների գուշակությունները, թե ո՞վ կհաղթի վաղը կայանալիք Ռուսաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ։
Այս անգամ հերթական գուշակությունն է արել Սախալինի կենդանաբանական այգու Լորդ առյուծը։ Նրա առաջ դրել են 2 մսի կտորներ, որոնց վրա Ռուսաստանի ու Խորվաթիայի դրոշներն են եղել։
Լորդ առյուծը կերել է խորվաթական դրոշով միսը, իսկ վերջում նաև դրոշակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրասնոյարսկի երկրամասի Ավրորա սպիտակ արջը կանխատեսել էր Ռուսաստանի հաղթանակը։