Պաշտպանության նախարարն այցելել է նախիջևանյան հատվածում Հայաստանի սահման (ֆոտո)
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։
Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»։