«Յուվենթուսի» հարձակվողը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, Թուրինի «Յուվենթուսն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են եկել արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուաինի հարցով։
Նշվում է, որ արգենտինացու տեղափոխության համար լոնդոնցիները կվճարեն 60 միլիոն եվրո։ Այս տրանսֆերի շուրջ անգլիական պարբերականներն էլ գրում են, որ շատ հնարավոր է, որ «Չելսին» տրանսֆերի մեջ ներառի նաև Ալվարո Մորատային, ով ժամանակին վարձավճարով խաղացել է «Յուվենթուսում»։
Հավելենք նաև, Աշխարհի այս առաջնության ընթացքում Արգենտինայի հավաքականը ձախողվեց ու արգենտինացի երկրպագուներն այդ ձախողման մեջ Մեսսիի հետ մեղադրում են նաև Հիգուաինին։