Հոլիվուդյան մագնատը մեղադրվում է բռնաբարության մեջ
Հոլիվուդյան մագնատ Հարվի Վայնշտեյնի դեմ ևս երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Մինչ այդ հայտնի պրոդյուսերին մեղադրանք էր առաջադրվել երկու բռնաբարության հոդվածով: Երկուշաբթի օրը դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի, Վայնշտեյնին մեղադրում են ևս մեկ բռնաբարության և սեռական ոտնձգության երկու դեպքի մեջ:
Նյու-Յորք նահանգում նման դեպքերում նախատեսված է տասը տարի ազատազրկումից մինչև ցմահ դատապարտում: Ավելի վաղ պրոդյուսերի դեմ հայց էր ներկայացրել դերասանուհի Լյուսիա Էվանսը, ով պնդում է, որ վերջինս իրեն ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ:
66-ամյա Վայնշտեյնը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները: Քանի դեռ ընթանում է նախաքննությունը, Վայնշտեյնը մեկ միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել: