«Նորաշեն 2007»-ից տուժած բնակիչների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած բնակիչները, հույսն ու հավատը չկորցրած, սպասում են, թե երբ պետք է «թավշյա հեղափոխության» արդարության ճառագայթները հասնեն իրենց: Երբ ԵՍԿՈ-ի Սարգիս Աղաբեկյանը տոկոսով գումարի դիմաց չկարողացավ Գևորգ Չաուշի շենքի 26 բնակարանների սեփականատերը դառնալ և Նորաշենի ձեռքից խլեց մեր շենքի` Բաբաջանյան 25/3 տարացքը: Եվ այնպես ներկայացրեց, որ ինքը իբր չգիտեր, որ այդ տարածքի համար բնակիչները մուծել են 155 000 000 դրամ և ունեն նախավճարի պայմանագիր: Իսկ երբ իմացավ ճշմարտությունը, որոշեց շենքը հնարավորինս շուտ կառուցել և իրական օրենքով պայմանագրով բնակիչներին ասեց, որ շենքի հետ կապված փաստաթղթերն օրինականացնենք և շտապ սկսենք շինարարությունը:
Ժողովուրդը քաղաքապետարանի հետ միասին հավաքեցին բոլոր օրինական փաստաթղթերը և ստացանք շինթույլտվության իրավունք: Սակայն խաբեբա Սարգիս Աղաբեկյանը, բացի սուտ խոստումներից, ոչինչ չարեց, մոռանալով, որ մենք մինչև օրս վարձով ենք ապրում: Սա օլիգարխիայի թալանի, կոռուպցիայի, ստի վառ ապացույցն է հասարակ ժողովրդի, նրանց քրտինքով վաստակած կոպեկների հանդեպ, որոնք ցանկացել են գոյատևել և տուն ունենալ:
Այս 11 տարիների ընթացքում այս հարցը այնքան է հասունացել, որ այլևս հնարավոր չէ սպասել և լռել։