Դիեգո Մարադոնան նշել է, թե ով է պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը
Արգենտինայի հավաքականի երբեմնի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, թե ով է բոլոր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Իր խոսքում Մարադոնան նշել է․ «Ռոնալդոն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ։ Եթե չլինեին վնասվածքները, ապա նա կլիներ լավագույնը պատմության մեջ։ Ես դրանում չեմ կասկածում»։
Մարադոնան հիշել է նաև 2000 թվականին Ռոնալդոյի ծանրագույն վնասվածքը, որը նա ստացավ «Ինտերի» կազմում։ Նա ընդգծել է, որ անգամ այդ ծանր վնասվածքից հետո Ռոնալդոն մասնակցեց Աշխարհի առաջնությանն ու խփեց 8 գնդակ։