«Փաստ». Հնարավոր է անցանկալի բախումներ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջողները նախաձեռնել են հունիսի 30–ին բողոքի միջոցառում կազմակերպել էջմիածին քաղաքում: Իր հերթին Հայրապետը երեկ ուղերձ է հղել նրանց՝ կոչ անելով 12 առաքյալների տոնն անցկացնել ոչ թե բողոքի, այլ աղոթքի մեջ:
«Նկատի ունենալով, որ հուզական լարված այս իրավիճակում կարող են տեղ գտնել անկանխատեսելի երևույթներ և սադրիչ գործողություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունը, մեր եկեղեցու բարի համբավը, հայրապետը հորդորում և խնդրում է, որպեսզի եկեղեցու սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,–նշել է Գարեգին Բ կաթողիկոսը:
Իսկ դա կարող է վերածվել անցանկալի բախումների...»:
Մանրամսսները՝ թերթի այսօրվա համարում