Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ
Հասարակություն

Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե ֆինանսական, թե սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում:

Մասնագետ-անոթաբանը տալիս է առօրյայում ամենապիտանի խորհուրդները: Դիմել բժշկի, երբ հիվանդությունները նոր են ձեւավորվում՝ Քամալյանի առաջին խորհուրդն է: Երակային համակարգի խնդիրների դեպքում հարկ է խուսափել ավելորդ քաշից, երկարատեւ անշարժ վիճակներից, անգամ եթե աշխատանքը այդպիսին է՝ ընթացքում պետք է պարբերաբար վեր կենալ, քայլել, որոշ վարժություններ անել:

Խուսափել ձիգ, կտրող հագուստից, որը մարմնի որեւէ հատված կարող է ձգել, կտրել, օրինակ՝ մոդայիկ ջինսերից, ոչ բնական նյութից պատրաստված ներքնազգեստից, կոշիկի քուղերից: Շատ տաք ջրով լողանալը, սաունաները թուլացնում են անոթները ու երակային արդեն առկա խնդիրները սրում: Մազանոթային ցանցի խնդրի հակման դեպքում ցանկալի չեն արեւայրուքը, սոլյարիները:
Տնական մեթոդները՝ մի կողմ՝ հորդորում է մասնագետը: Քամալյանի համոզմամբ՝ բուժման այլընտրանքային, տնական, կոսմետիկ պրոցեդուրաներից հարկ է զերծ մնալ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումները վերջում առավել ծախսատար են դուրս գալիս: Այդպիսով մարդը ոչ միայն ծախսում է միջոցներ, այլեւ ժամանակը, ինչը հիվանդության խորացման տեսանկյունից անվերադարձնելի է:

Միայն այն ռիսկը, որ թրոմբոզը կարող է ավելի կարեւոր անոթ խցանել ու վիճակը ծանրացնել, դրդում է ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմել: Այլընտրանքային միջոցները քիչ դեպքերում են արդարացված. քացախը կամ քսուկները անոթային խնդիրների դեպքում կարող են փոքր-ինչ մեղմել ցավերը, բայց միայն այդքանը ու վերջ:

Մասնագետը հիվանդների հետ աշխատելու ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական հատուկ մոտեցման կողմնակիցն է: Պետք է նաեւ հոգեբան լինել, երբ հիվանդին «ծանր» տեղեկությունը է պետք հաղորդել: Օրինակ՝ վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը Քամալյանը համարում է պատճառը բացատրել փորձելը: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:

«Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ: Երբ վիրահատություն ենք առաջարկում՝ մեկնաբանում ենք անպայման՝ պրոթեզավորել կարելի է ամեն ինչ, բայց որքան շուտ դիմենք վիրահատության, այդքան ավելի լավ արդյունք կլինի, եւ այդքան ավելի մեծ հատված կարող ենք փրկել: Շատ կարեւոր է, որ կարողանանք ծունկը փրկել, քանի որ այդպես պացիենտը կկարողանա պրոթեզը շարժել ինքնուրույն և քայլել նույնիսկ առանց ձեռնափայտ:

«Հիվանդին չխաբելը՝ սկզբունք, ժպտալը՝ պարտադիր»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Նրա համոզմամբ՝ ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չի կարելի խաբել: Հարկ է փորձել նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է: Եթե բժշկի տրամադրությունը լավ է, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ է՝ մտածում են: Ամեն կոնկրետ դեպք առանձին մոտեցում է պահանջում:

Հիվանդին պետք է դարձնել օպտիմիստ: Մարդը նույն բանին կարող է տարբեր կերպ նայել, օրինակ՝ «ինչ լավ է՝ միայն մատի անդամահատմամբ խնդիրը լուծեցինք», ոչ թե՝ «մի մատն ինչ էր՝ չկարողացար փրկել»: Հիվանդին պետք է ռեալ ներկայացնել իր շանսերը, ավել հույսեր տալ պետք չէ: Բայց նաեւ պարտադիր է լայն ժպիտով շեշտել՝ ամեն ինչ լավ է լինելու: