Գերմանիայում ձերբակալվել է Audi ընկերության գործադիր տնօրենը
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Audi մեքենաշինական ընկերության գործադիր տնօրեն Ռուպերտ Շտադլերին: Մյունխենի դատախազությունը նախորդ շաբաթ մեղադրանք էր առաջադրել Audi ընկերությանն այն բանի համար, որ վերջինս կեղծ տեղեկատվություն է ներկայացրել Audi ֆիրմայի մեքենաների դիզելային շարժիչների վնասակար արտանետումների վերաբերյալ:
Շտադլերի և մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյաի, ում անունը չի փոխանցվում, բնակարաններում խուզարկումներ են իրականացվել:
Audi-ի ներկայացուցիչները դեռևս ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել: Առայժմ քննվում է գործադիր տնօրենի խափանման միջոցի հարցը, մինչ կընթանա քննությունը. հայտնել է տեղի ոստիկանությունը: