Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու, եթե այդքան տղամարդկություն ու քաջություն ունի․ Ն․Զոհրաբյան
«Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա և առաջին հերթին պատասխան պետք է տա ապրիլյան պատերազմի զոհված զինվորների ծնողների առաջ»:
Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա դիտարկմամբч Գրիգորյանը մեղավոր է բոլոր այն զինվորների առաջ, ովքեր փամփուշտ չունեին քառօրյայի ժամանակ կրակելու համար։
«Այս ամբողջ շղթան պետք է բացահայտվի, որովհետև Մանվել Գրիգորյանը մենակ չէ, մենք ունենք բազմաթիվ մանվելգրիգորյաններ: Եթե մենք նոր խաղի կանոն ենք սահմանում մեր երկրում, ապա այդ խաղի կանոնի հիմնական կոդը պետք է լինի զրո հանդուրժողականություն՝ կոռուպցիայի ու «բեսպրեդելի» հանդեպ»,- նշեց Զոհրաբյանը:
Նա անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը փրկելու է իր բարի անունը:
«Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե այդքան տղամարդկություն ու քաջություն ունենա․․․ Կարծում եմ՝ հասկացաք, ինչ նկատի ունեմ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: