Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առաջ․ Ի՞նչ է արել ԱՄՆ նախագահը
Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը հայտարարել է, որ դատի է տվել Թրամփի բարեգործական ֆոնդին՝ նախագահ Թրամփին և նրա երեխաներին մեղադրելով օրենքը պարբերաբար խախտելու մեջ:
Անդերվուդի խոսքով՝ բարեգործական ընկերությունը 2016 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ժամանակ զբաղվել է անօրինական քաղաքական գործունեությամբ՝ նպատակ հետապնդելով ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Դատախազի խոսքով՝ դատական հայցի նպատակը ֆոնդի լուծարումն է: Հայցում հիշատակված են նաև նախագահի երեխաներից՝ Իվանկան, Էրիկը և Դոնալդ կրտսերը: Հայցում նշված է նաև, որ նախագահ Թրամփը, խախտելով օրենքը, հրամայել է բարեգործական ֆոնդի կապերը, ինչպես նաև բարեգործության համար հանգանակած գումարներն օգտագործել ի շահ իր նախագահական ընտրություններում քարոզչության:
Նախագահ Թրամփն իր հերթին Twitter-ի իր էջում միկրոբլոգել է. «Նյույորքյան ոչ իսկական դեմոկրատները ջանք չեն խնայում ինձ դատելու այն ֆոնդի համար, որը բարեգործության համար հավաքել էր 18.8 միլիոն դոլլար, սակայն բարեգործության համար ծախսվել է ավելին, քան հավաքվել էր՝ 19.2 միլիոն դոլար»: