Ինչպե՞ս է հանցագործը ցուցասրահից գողանում հայտնի նկարչի 45 հազար դոլար արժողությամբ կտավը (տեսանյութ)
Կանադայի ոստիկանները փնտրում են տղամարդուն, ով գողացել է հայտնի նկարիչ Բենքսիի կտավը՝ Տորոնտոյի ցուցասրահից։ Այս մասին հայտնում է Ntv.ru-ն։
Գողությունը տեղի է ունեցել ժամը 05։00-ին, ցուցահանդեսի պաշտոնական բացումից առաջ։ Տեսախցիկները նկարահանել են գողությանը պահը, որը հրապարակել է ոստիկանությունը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ցուցասրահ մտնում կեպիով մի տղամարդ, ում դեմքը փակ է․ նա իջեցնում է նկարը, վերցնում ու դուրս գալիս ցուցասրահից։
Հանցագործը գողացել է նկարչի «սայլակներով որսորդները» կտավը։
Ինչպես հաղորդում են տեղի լրատվական գործակալությունները, նկարի արժեքը 45 հազար դոլար է։
Ոստիկանությունը որոնում է ու փորձում է պարզել հանցագործի ինքնությունը։