Աշխատել, քրտնել ենք, մեր երեխեքի համար ենք արել․ մասիսցի կինն արդարություն է ուզում (տեսանյութ)
Տիկին Ալվարդը Մասիսի բնակիչ է։ Անարդարությունը վերականգնելու և իր ունեցվածքը վերադարձնելու համար երկու տասնյակ տարուց ավելի է, ինչ պայքարում է։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է եղել, որ իր սեփականությունն ուրիշի ձեռքն է անցել։ Տիկին Ալվարդն իր ամուսնու հետ վաճառել է հողատարածքը․ ասել են, որ ցանկապատն իրեն է պատկանում և կարող է վերցվեն, բայց երբ տարել է տուն՝ հետևից ոստիկաններն են եկել և ասել, որ նա ցանկապատը գողացել է։
Դատարանում կնոջը նույնիսկ չեն ցանկացել լսել։ Այժմ նա դիմում է կառավարության օգնությանը՝ հույսով, որ կվերականգնվի իր սեփականության իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում