Ես չեմ ուզում կարծիք ասել, որպեսզի չունենամ ազդեցություն. Բաբլոյանը՝ կուտակայինի մասին
«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել՝ որպես Ազգային ժողովի նախագահի, որպեսզի չունենամ ազդեցություն»,- այսօր Ազգային ժողովում այդ մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու և հենց այս օրենքի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախօրեին հրաժարական տվեց։
Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ: 2.5 տոկոսը պետք է վճարեն քաղաքացիները, 7.5 տոկոսը` պետությունը: