«Գարեգին, հեռացի՛ր»․ ակտիվիստները շարունակում են պահանջել կաթողիկոսի հրաժարականը (տեսանյութ)
Երևանի տարբեր փողոցներում, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները քայլերթով պահանջում են Գարեգին Բ Կաթողիկոսի հրաժարականը:
«Նոր երկիր՝ նոր վարչապետ, նոր երկիր՝ նոր կաթողիկոս» և «Գարեգին, հեռացի՛ր» կոչերով ակցիայի մասնակիցները շրջում են ամբողջ քաղաքով։
Նրանք նաև պահանջում են կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում․