Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկինՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Պեսկով
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանը՝ էներգակիրների մասին. "До" и "После"

2018-ի մարտի 21-ին Ազգային Ժողովում

Դեռևս այս տարվա մարտ ամսին Ազգային ժողովում դեռևս պատգամավոր, դեռևս «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է Հայաստանի էլէներգիայի և գազի սակագներին։

Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչպես է, որ գազի հազար խմ-ն սահմանին հասնում է 150 դոլարի, սակայն 289 դոլարով այն վաճառվում է բնակիչներին: Ըստ նրա՝ կառավարության ներկայացուցիչները չեն պատասխանում այդ հարցին, հրաժարվում են, որովհետև պատասխանելը ձեռնտու չէ։

Խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության գործունեությունից է բխում․ Հայաստանն ամենագազաֆիկացված երկրներից է, 2003-ին, երբ գազի մեկ խմ-ն 50 դրամ էր, ողջ երկիրը գազաֆիկացրին, «Հայռուսգազարդ»-ը գումարներ ծախսեց, և այդ ծախսերը մտան սակագնի մեջ։ Ի դեպ, Հայաստանի հատկապես գյուղական բնակավայրերը չեն օգտվում այդ գազից՝ թանկության պատճառով, գերադասում են ջեռուցումն իրականացնել վառելափայտի միջոցով։

Այս ամենն, ըստ Փաշինյանի, արվել է միմիայն ձայն հավաքելու համար, որից հետո ծախսերը ներառվել են գազի սակագնի մեջ և այժմ բոլորը վճարում են գազի, նաև խողովակների համար։

Նա հիշեցրել է հատկապես ՀՀԿ-ականներին, որ 2010-ականների սկզբին ՀՀԿ-ն խոստանում էր, որ շատ շուտով՝ էներգոկոլապսի խնդիրները լուծելուց հետո, էլէներգիայի սակագները կնվազեն, սակայն 61 տոկոսով թանկացել է, 8 տոկոսով իջել․ և այս տարիներին էլէներգիայի սակագինը թանկացել է 50 տոկոսով։

Ի դեպ, ՀԷՑ-ում չեն պատասխանել, թե ինչքան է ամենաբարձր աշխատավարձը, և ըստ Փաշինյանի, խոսքը 80 հազար դոլարի մասին է և դա նաև արտահայտված է սակագնի մեջ՝ կա պատճառահետևանքային կապ։ 

Այսօր կառավարությունում

Այսօր կառավարությունում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվում էներգակիրների սակագների հետ կապված ուսումնասիրությունից: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված, գնահատվել են էներգետիկ ոլորտի ռիսկերն ու հնարավորությունները:

Նա նաև նշել է, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված կան մի շարք ռիսկեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել:

«Պատմության մեջ չի եղել, որ ատոմակայանն այս կարգով կանգնի: Ռիսկեր կան ժամկետից ուշ վերագործարկման վերաբերյալ, այդ առումով դա սակագնի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ: Ռիսկը հաշվի առնելով՝ այս պահին չենք ուզում գնալ այդ քայլին»,- հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված ռիսկերին, ապա նախարարը նշել է, որ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, որ սահմանի վրա 150 դոլարով է ներմուծվելու գազը և դրանից հետո կվերանայվի: Կա ռիսկ նաև դոլար-դրամ հարաբերակցության հետ կապված: Այս պահին միայն անապահով խավի համար 10 դրամով գազի սակագինը նվազեց՝ ՀԷՑ-ի շահույթների հաշվին։

Ի դեպ, երբ նախարարը կառավարության նիստին ներկայացրեց ռիսկերը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռիսկերի մասին խոսվեց, իսկ կոռուպցիա՞ն․ շարունակեք ուսումնասիրությունները։

«Այդ քննարկումները պետք է շարունակվեն, որ մենք համոզվենք՝ այդտեղ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ»,- արձագանքել է Փաշինյանը։

Ի դեպ, արդեն լրագրողների հետ զրույցում Արթուր Գրիգորյանը սակագների նվազեցման առնչությամբ նշել է, որ այդ առումով «քննարկումները շարունակվելու են», սակայն դա գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում, և իրենք միայն իրենց վերլուծություններն են ներկայացրել, ոչ ավելին։

Դեռևս հայտնի չէ՝ աշնանը ՌԴ-ի հետ գազի սակագնի շուրջ բանակցություններն ի՞նչ հունով կգնան՝ կթանկանա՞, կմնա նո՞ւյնը, թե՞ կէժանանա։

Պարզ է, որ նոր կառավարությունն էներգակիրների սակագների նվազեցման առումով հանդիպել է այն նույն խնդիրներին դեմ-հանդիման, ինչ նախկին կառավարությունը, թեև չի բացառվում, որ աշնանը ՌԴ-ն նույն բարեհաճը չլինի ՀՀ-ի հանդեպ, ինչպես նախկինում։ Իսկ գազի գնի նվազեցման մասին, անգամ անապահովների մասով՝ ոչ մի խոսք, նաև բազմահազարանոց աշխատավարձերի մասին չխոսվեց, միայն պոպուլիստական՝ մտահոգություն, քննարկումներ, ռիսկեր և այլն։

Ոչ մի խոսք, թե ինչու է սահմանում հազար խմ գազը 150 դոլար, իսկ սպառողներին 289 դոլար, ինչո՞ւ չեն նվազեցնում սակագինը և արդյոք էներգակիրների սակագնի նվազեցման խոստումները նույն նախընտրական ՀՀԿ-ական խոստումների շարքից չէին՝ «Ելք»-ի կատարմամբ արդեն։

Ինչպես ասում է վարչապետը՝ նոր իրողությունների պարագայում նոր իրողություններ են ի հայտ եկել, և պետք է առաջնորդվել արդեն բոլորովին նոր իրողություններով։

Իրո՞ք...

NEWSPRESS.am