Մուհամմեդ Սալլահը կատալոնական «Բարսելոնայո՞ւմ»
Ինչպես հաղորդում են անգլիական ու իսպանական սպորտային պարբերականները, «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամմեդ Սալլահը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։
Աղբյուրները նշում են, որ Սալլահի գործակալը հանդիպել է կատալոնական թիմի ղեկավարության հետ ու իր ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է իսպանական ակումբին։
Նշվում է նաև, որ Սալլահի համար պայքար է սկսել նաև Մադրիդի «Ռեալը», ով այս ամռանը պատրաստվում է տրանսֆերային մեծ բում առաջացնել ամբողջ ֆուտբոլային Եվրոպայում։
Իսկ կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «Բարսելոնան» ամբողջությամբ Սալլահի հարցում խաղի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ չկարողանա իրականացնել Անտուան Գրիզմանի տեղափոխության հարցը։