Երկար լռությունից հետո վերջապես խոսեց պարոն Ժոզեն․ Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչո՞ւ վաճառեց Մխիթարյանին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն միայն ամիսներ անց որոշեց հստակ ինչ-որ բան ասել հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխման մասին։
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային պարբերականները, Մոուրինյոն նշել է, որ անհնար է թիմում պահել մի ֆուտբոլիստի, ով չի հայտնվում մեկնարկային կազմում։ Պարոն Ժոզեն նշել է նաև, որ Մխիթարյանը թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես պատրաստ չէր այդ մրցակցությանը։
Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց «Արսենալ» ու այդ օրվանից մինչ օրս պարոն Ժոզեն հստակ ոչ մի բացատրություն չէր տվել, թե ինչո՞ւ նա բաց թողեց Մխիթարյանին, սակայն բոլորին էլ պարզ էր, որ Մխիթարյանն ուղղակի «ընկել է Ժոզեի աչքից»։
Հավելենք նաև, որ «Արսենալում» Մխիթարյանը ցույց տվեց իր լավագույն որակներն ու կարճ ժամանակում դարձավ լոնդոնյան ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։